top of page

ՀԴՄ կտրոն չվերցնելու համար քաղաքացիներին տուգանելու նախագիծ օրակարգում չկա. Թունյան

Sep 26, 2020
1 min read

Ի պատասխան ֆեյսբուքյան գրառումներին ու ստացած զանգերին՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուք»-ում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ՀԴՄ կտրոն չվերցնելու համար քաղաքացիներին տուգանելու նախագիծ օրակարգում չկա:

«Նման առաջարկ-տեսակետ հնչեցվել է դեռ օգոստոսի վերջին՝ Ազգային ժողովում բյուջետային ծրագրերի քննարկման ընթացքում, երբ քննարկվում էր ՊԵԿ-ի բյուջեն։ Ընդ որում՝ առաջարկը հնչեցվել է հրապարակային, բոլոր խմբակցությունների պատգամավորների և լրագրողների ներկայությամբ։ Այնպես որ, պետք չէ դա ներկայացնել որպես մեծագույն բացահայտում։ Արձագանքելով այդ առաջարկին՝ թե՛ ես, թե՛ Արտակ Մանուկյանը, թե ՛ նիստին մասնակցող տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովների մի շարք պատգամավորներ, ասել ենք, որ դեմ ենք այդ առաջարկին, քանի որ հարկ հավաքելը պետության գործառույթն է, ոչ թե քաղաքացու։ Նաև դրա վարչարարությունն է խնդրահարույց»,- գրել է պատգամավորը։

 
 
 

Comments


bottom of page