top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ազգային ժողովը կառավարության առաջարկով արտահերթ նիստ կգումարի

ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին, արտահերթ նիստ կգումարի կառավարության առաջարկով: Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է մեկ հարց: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Հայտարարությունում ասվում է.

1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2020 թվականի նոյեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին, գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով. 1) «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ: 2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ նախաձեռնողի ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանին:

0 comments

Comments


bottom of page