Լարված իրավիճակ Ազատության հրապարակում. ոստիկանությունը բերման է ենթարկում հանրահավաքի մասնակիցներին
- merikhachatryan202
- Nov 11, 2020
- 1 min read
Ազատության հրապարակում 17 քաղաքական ուժերի հանրահավաքի մասնակիցներին ոստիկանությունը բերման է ենթարկում՝ պատճառաբանությամբ, որ ռազմական դրության ընթացքում չի թույլատրվում հավաքներ անցկացնելը: Այս գործողությունների ընթացքում բերման են ենթարկվել մի խումբ նախկին պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀԿ վարչության անդամ Էդուարդ Շարմազանովը:

Բողոքի ցույցի մասնակից ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ վարչապետը սլաքները ուղղում է Գագիկ Ծառուկյանի ուղղությամբ, բայց այս գործելաոճը շարունակում է տարօրինակ թվալ:
Լրագրողները հարցրել են, թե արդյո՞ք իրենք մասնակցել են պատերազմին: Տոնոյանը պատասխանել է.
«Ես հիմա ռազմական գաղտնիքներ չեմ բացահայտելու, կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ի պաշտոնե պետք է տեղյակ լիներ, թե ինչ ջոկատներ են կազմավորվել և ինչ գործընթացներ են եղել: Մենք ասել ենք, որ այս գործընթացը չի իրականացվում այսպես հախուռն անկազմակերպ, բոլորը համաձայնեցվել է ԶՈՒ ԳՇ-ի հետ, կազմավորվել են ջոկատներ և իրականացվել գործառույթներ, վարչապետը պարտավոր էր իմանալ»:
Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ հենց հիմա Ծառուկյանին բեր
Comments