Search

«Atlantis European Airways»-ի չվերթով Հնդկաստանից Հայաստան են վերադարձել մեր 68 հայրենակիցները


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, ՀՀ պարետատան, ԱԳՆ-ի և Հնդկաստանում Հայաստանի դեսպանության համակարգմամբ կազմակերպվել է  հատուկ չվերթ, որով Հայաստան են վերադարձել Հնդկաստանում գործող Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի 68 սաներ և նրանց ուսուցիչները: Թռիչքն իրականացրել է հայկական «Atlantis European Airways» ավիաընկերությունը:

Ինչպես նշեց «Atlantis European Airways» ավիաընկերության տնօրեն Կարեն Բդոյանը, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն դիմել էր ավիաընկերությանը՝ մեր հայրենակիցների վերադարձը կազմակերպելու համար: «Բնականաբար, մենք անմիջապես հայտնեցինք մեր պատրաստակամությունը մեր հայրենակիցներին տեղափոխելու համար: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում թռիչքն իրականացնող անձնակազմին՝ դրսևորած պրոֆեսիոնալիզմի համար: Թռիչքի ընթացքում իրականացվել են առողջապահական անվտանգության բոլոր միջոցառումները»,- ասաց Կարեն Բդոյանը: 

«Atlantis European Airways» ավիաընկերությունը մարտի 15-ին իրականացրել էր նաև Հռոմից Երևան հատուկ չվերթը՝ տեղափոխելով Իտալիայի տարբեր շրջաններում գտնվող և հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին։

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia