top of page

Ճշգրիտ, հստակ ՝ Արմեն Սարգսյանի հարցազրույցներն ուսուցողական նյութեր են. Աստղիկ Ավետիսյան

Oct 16, 2020
1 min read

Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.

«Ինձ մի բան շատ է անհանգստացնում: Ինչո՞ւ չի օգտագործվում Նախագահ Արմեն Սարգսյանի մասնագիտական ներուժը, խորհրդատվությունը, դիվանագիտական փորձառությունը, հարաբերություններ ձևավորելու հմտությունները: Մարդ, ով ունի բացառիկ բանակցելու, հաղորդակցվելու ունակություն: Ամեն մարդու տրված չէ, ամեն մարդ չի կարող այդպես ուղերձը հասցնել մեծ լսարանին՝ ճշգրիտ, հստակ, հավասարակշիռ, առանց վախերի և առանց բարդույթների, առանց կմկմոցների և առանց երկնչելու:

Արդեն 18-րդ օրն է, մշտադիտարկման եմ ենթարկում տեղական և միջազգային լրատվամիջոցների հրապարակումներն ու տեսանյութերը՝ մեր և թշնամու դիրքորոշումները: Վստահ կարող եմ ասել, որ Արմեն Սարգսյանի հռետորաբանությունը, գրագետ, կիրթ ձևակերպումները, բովանդակության մեջ առկա ուղերձները, պատմական և դիվանագիտական փաստաթղթերի մասին տեղեկացվածությունը, հարցազրուցավարների նկատմամբ դրսևորված էթիկայի կանոնները... Սրանք փորձառության, գիտելիքահենության ներկայացման բացառիկ օրինակներ են: Արմեն Սարգսյանի հարցազրույցներն ուսուցողական նյութեր են. բոլոր պաշտոնյաները պետք է դիտեն և սովորեն, դիտեն և վերլուծեն, դիտեն և օրինակ վերցնեն, դիտեն և հասկանան, թե ինչպես է պետք ներկայացնել երկիրը, մեր դիրքորոշումները: Ի վերջո, ինչո՞ւ չենք սովորում մեր կողքին գտնվող տաղանդավոր մարդկանց գնահատել…..»


 
 
 

Comments


bottom of page