Search

Տեղեկատվական հարթակը չէր համակարգվում մեկ օղակից. Աստղիկ Ավետիսյան


Արցախաադրբեջանական պատերազմում բացի ռազմաճակատից «մարտեր էին» ընթանում տեղեկատվական ոլորտում: «Հայկական Փի Ար»  ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը ArmDaily.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս օրերին հայկական կողմի տեղեկատվական հարթակներում աշխատանքներին, նշեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրային կապերը տեղեկատվության փոխանցման և հետադարձ կապի ապահովման հնարավորություն է, իշխանության համար առավել արդյունավետ աշխատելու և ճգնաժամային իրավիճակում գրագետ հաղորդակցություն իրականացնելու միջոց էր, ամենևին չաշխատեց. «Պատերազմի ժամանակ տեղեկատվական շտաբներն աշխատել են անխափան և ամենօրյա տեղեկատվության փոխանցմամբ, բայց հասարակության տեղեկատվության ստացման պահանջմունքը չի բավարարվել: Քաղաքական որոշումները ռազմական իրավիճակում շատ ավելի հանրային պետք է դառնային, հասարակության հետ քննարկումներն անհրաժեշտությունն էին, երկրում ստեղծված իրավիճակում բոլոր քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունները պետք է կարևորվեր։ Նման տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ նախագահը, Աժ պատգամավորները տեղեկացված չեն եղել բանակցային գործընթացից, այս օրերին տեղի ունեցող վերնախավային քննարկումներից: Մի քանի հոգով որոշել են Արցախի խնդրի լուծման հարցը՝ առանց որևէ հայկական դիրքորոշում պահպանելու: Հանրային կապերի տեսանկյունից բոլոր միջազգային մարմինների հետ աշխատանքը, բոլոր երկրների ղեկավարների հետ աշխատանքը պետք է համակարգված լիներ և մենք հստակ պետք է ձևակերպեինք մեր ասելիքը: Պատերազմի առաջին օրից հնչել են ելույթներ, որոնք ունեցել են հակասական ուղերձներ՝ չմտածված, չհամակարգված, չհամագործակցված»:

Ավետիսյանը նշում է՝ տեղեկատվական հարթակը չէր համակարգվում մեկ օղակից.«Տեղեկատվական պատերազմում ներգրավված էին հազարավոր մարդիկ, գործում էին տարբեր խմբեր, առաջնորդվում էին տարբեր շահերով: Չէր ղեկավարվում մեկ օղակի կողմից: Նման պարագայում բոլորիս աշխատանքը պետք է մեկտեղվեր, պետք է ուղերձները, հեշթեգերը, թիրախային լսարանը, հստակեցվեր, հրահանգների հստակեցում պետք է լիներ: Ահռելի գործ արվեց, բայց անարդյունավետ, որովհետև մեկ օղակից չհամակարգվեց: Այս գործն իր վրա պետք է վերցներ ՀՀ կառավարության Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ-ը, սակայն մակերեսային աշխատանք կատարվեց»:

Խոսելով այս օրերին հնչած կոչերի մասին, Աստղիկ Ավետիսյանն ասաց. «Իշխանության կողմից չհնչեց համախմբման, հանդուրժողականության կոչ: Ինչ էլ հնչեց, ընդգծվեց նախկինների նկատմամբ բացասական վերաբերմունքի արտացոլմամբ, ինչը չէր կարող մոբիլիզացնել ուժերը: Մանիպուլիացիոն բոլոր գործիքներն օգտագործվեցին, պախարակման բոլոր միջոցներն օգտագործվեցին, այն պահին, երբ պետք էր լռել՝ անիմաստ ելույթներ եղան, այն պահին, երբ պետք էր խոսել՝ լռեցին և խուճապի մատնեցին հասարակությանը, իսկ հասարակությունը իրավունք ուներ տեղեկացվելու: Հասարակության տարբեր շերտեր տարբեր մտածողություն և արժեքներ ունեն, սոցիալական մեդիան տվեց խոսքի առավել ազատություն և ով կարողանում է այս իրավիճակի հետ կապված իր կարծիքն է հայտնում: Քննադատում է, բռնանում է ուրիշի կարծիքի վրա, ամոթանք տալիս, վարկաբեկում, շատ էին ապատեղեկատվություն տարածողները, շատ էին կեղծ օգտատերերը, յուրաքանչյուրն իր գործառույթն էր իրականացնում, բայց եթե իշխանությունը ցանկանար, ապա երկուսուկես տարվա ընթացքում կարող էր համախմբել, դաստիարակել, հասարակությանը, որովհետև ուներ հասարակության լիակատար վստահությունը: Այս տարիների ընթացքում մսխվեց այդ վստահությունը, բազմաթիվ կարևոր պաշտոններ չունեն կառավարիչներ, մեկ տարվա ընթացքում կարևորագույն կառույցի ղեկավարը մի քանի անգամ փոխվել է: Սա նշանակում է, որ ներքին հաղորդակցությունն էլ չի կայացել: Երկրի կառավարման գործընթացը, որը ևս հանրույթի հետ հարաբերություններից է բխում՝ ուղղահայաց է եղել, ոչ հորիզոնական, այլապես այսքան ակնառու չէր երևա ՀՀ վարչապետ- ՀՀ նախագահ, ՀՀ վարչապետ- ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ վարչապետ- Ազգային անվտանգության ծառայության ղեկավար, ՀՀ վարչապետ- ՀՀ ոստիկանապետ….. չկայացած համագործակցությունը»:


Մեկնարկում է «Տիեզերական ճամբար 2022»-ի հայտագրումը. ԲՏԱ նախարարություն

Ըստ IIF-ի՝ կապիտալի հոսքերը դեպի զարգացող շուկաներ կկրճատվեն 42 տոկոսով

Արթուր Թովմասյանն առաջարկել է ստեղծել Արցախ-Լիբանան բարեկամական շրջանակ

Ռուսաստանը կկարողանա խուսափել դեֆոլտից ԱՄՆ-ի՝ լիցենզիայի երկարաձգումից հրաժարվելուց հետո

Նարե Ղազարյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի տեղակալ

Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ բողոքը մակագրվել է Արմեն Դանիելյանին

ԱՄՆ-ը պետք է առանց հապաղելու Ադրբեջանին պատասխանատվության կանչի Արցախի դեմ ագրեսիայի համար․ Փալոնե

ԼՐԱՀՈՍ
practice cover.png