top of page

Միշտ էլ փոթորկից առաջ հանգիստ է լինում. ԱՀ ԱԺ նախագահը՝ օրվա հարաբերական հանգիստ լինելու մասին

Oct 6, 2020
1 min read

«Մենք՝ արցախցիներս, իրավունք ունենք որոշելու մեր ճակատագիրը՝ մեր թիկունքում ունենալով Հայաստանն ու Սփյուռքը»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ ավելացնելով, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ: Նրան նաև հարցրել են, թե ինչի արդյունք է այսօրվա հարաբերական հանգիստը՝ միջազգային հանրության ճնշմա՞ն, թե՞ անդորր է փոթորկից առաջ: «Եղանակն էլ բարենպաստ չի ռազմական գործողությունների կամ հեռահար հարվածներ հասցնելու առումով: Բայց նաև տեղյակ ենք՝ հնարավոր է, որ շատ արագ պաշտպանության նախարարները սեղանի շուրջ նստեն: Բայց միշտ էլ փոթորկից առաջ հանգիստ է լինում, մենք պետք է աչալուրջ լինենք: Մենք պատերազմի մեջ ենք և մենք պատերազմի բոլոր գրված-չգրված օրենքներով առաջնորդվելու ենք»,- ասել է Թովմասյանը:




 
 
 

Comments


bottom of page