top of page

Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է «Լոռի» ՖԱ-ի գործադիր տնօրեն

Sep 12, 2020
1 min read

«Լոռի» ՖԱ-ից տեղեկացնում են, որ ակումբի ղեկավար կազմում տեղի են ունեցել փոփոխություններ։

Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է «Լոռի» ՖԱ գործադիր տնօրեն։ Հովհաննիսյանը 2020 թվականի մարտից զբաղեցնում էր Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի տնօրենի պաշտոնը։

Նախկինում Հովհաննիսյանը ղեկավարել է մի շարք վանաձորյան կազմակերպություններ։ Վահան Դանիելյանը, որը 2019/20 թթ․ մրցաշրջանի ընթացքում զբաղեցնում էր «Լոռի» ՖԱ գործադիր տնօրենի պաշտոնը, նշանակվել է ակումբի փոխնախագահ։

 
 
 

Comments


bottom of page