Այս պահին հրադադարը հիմնականում պահպանվում է․ Արծրուն Հովհաննիսյան

Մինչև հրադադար հայտարարելը երեկ՝ ամբողջ գիշեր, թեժ մարտեր են ընթացել, և հարավային ուղղությամբ հակառակորդը ռազմական գործողություններ է փորձել իրականացնել՝ ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Հրադադարի հայտարարումից ժամեր առաջ հակառակորդի գործողություններն ավելի սաստկացել են, բայց մեր զինված ուժերը, հետ են մղել բոլոր առաջխաղացումները։ Այս պահի դրությամբ հիմնականում հրադադարը պահպանվում է, ինչպես հայտարարվել է՝ 12։00-ից, չնայած նրան, որ առանձին տեղերում պրովոկացիաներ իրականացվել են, և մեր կողմից դրանց պատասխան տրվել է։ Մասնավորապես, մինչև հրադադար հայտարարվելը Ադրբեջանի զինված ուժերի հետախուզադիվերսիոն ստորաբաժանումներից փոքր խմբեր փորձել են ներթափանցել Հադրութ քաղաք և այդ ընթացքում, հրադադարից հետո մեր կողմից այդ խմբերը չեզոքացվել են, ընթացել են ոչ մեծ մասշտաբային մարտեր։ Պրովոկացիան կատարվել է մինչև հրադադարը այն հաշվարկով, որ հրադադար հայտարարելուց հետո՝ ավարտվելուց հետո, որպես փաստ արդեն արձանագրված լինի»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:




Comments