Search

Արտակարգ դրությունը չի երկարաձգվի.


Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ օրենքների փաթեթը համապատասխան

ժամկետներում ընդունվելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում մինչև սույն թվականի սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրությունը այլևս չի երկարաձգվի, իսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել նախագծերում առաջարկվող միջոցառումները և սահմանափակումները: Նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է, որ արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին:

Այն հնարավոր է սահմանել առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի առաջարկությամբ, մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից, համապատասխան վարչատարածքային միավորում կամ դրա առանձին տարածքում, այդ թվում տվյալ տարածքում գործունեություն իրականցնող կազմակերպությունների գտնվելու վայրում և կառավարության կողմից՝ ՀՀ ամբողջ տարածքում կամ պետական սահմանի անցման կետերում կամ համաճարակի գոտին երկու կամ ավելի մարզ ներառելու դեպքում, այդ թվում՝ արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող կարանտինի

դեպքերում:

Արդարադատության նախարարը նաև նշել է, որ նախատեսված կարգավորումները համապատասխանեցվել են սահմանադրությամբ ամրագրված սահմանափակող նորմերի պահանջներին․ «Միաժամանակ ամրագրվել է սահմանադրությունից բխող երաշխիքների լայն համակարգ, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքով սահմանվել է հատուկ վարույթ, որի շրջանակներւմ հնարավոր կլինի կարճ ժամկետներում քննել կարանտին սահմանելու դեպքում կիրառվող միջոցների իրավաչափության վիճարկման վերաբերյալ գործերը»- ասել է նախարարը։ Նախարարն ընդգծել է, որ այս ռեժիմն արտակարգ դրության իրավական ռեժիմից տարբերվում է

իրավունքների սահմանափակման ծավալներով, խստությամբ և կիրառվող գործիքակազմի ինտենսիվությամբ, սահմանափակման ենթակա իրավունքների պաշտպանության ավելի հստակ մեխանիզմներով: Մասնավորապես, այլևս չեն գործի էլեկտրոնային հսկողության համակարգի միջոցով մարդկանց տեղորոշման համակարգը, տնտեսական գործունեության արգելման դեպքերը, ինչպես նաև արտակարգ դրության իրավական ռեժիմի դեպքում հնարավոր բոլոր այն սահմանափակումները, որոնք թեպետ այսօր չեն կիրառվում, սակայն կա դրանց կիրառման հնարավորությունը:

«Գտնում ենք, որ օրենսդրական փաթեթը հնարավորություն է տալիս այս պահի դրությամբ շարունակել պայքարը համավարակի դեմ, միևնույն ժամանակ վերացնել արտակարգ դրության իրավական ռեժիմը»,-նշել է Ռուստամ Բադասյանը:

Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող Ադրբեջանի մաս լինել. EAFJD

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով. եղանակը Հայաստանում

«Սրանք այն կետերն են, որը պետք է հրպարակային հնչեցնի Հայաստանի ղեկավարը Ալիևի հետ հանդիպմանը»

Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում շարունակվում են

Հայաստանը պետք է պարզաբանի՝ ինչ նկատի ունի Արցախի վերջնական կարգավիճակի մասին խոսելով

Արցախի Մարտակերտ քաղաքում ընդդիմությանը աջակցող հավաք է անցկացվել

Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները և լուծումները թեմայով քննարկում Ֆրանսիայի հրապարակում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png