Search

Միջազգային հանրությունը պարտականություն ունի գործնական միջոցներով սանձել թուրք-ադրբեջանական ագրեսիան

Նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել Նիդեռլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստը՝ նվիրված ադրբեջանա-թուրքական ագրեսիային, որի գլխավոր հյուրն էր Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Նիստն առցանց էր, որը վարում էր հանձնաժողովի փոխնախագահ, «Քրիստոնեական Միություն» կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Ջոել Ֆորդևինդը: Ներկա էին պատգամավորներ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, նաև խորհրդարանի աշխատակազմի անդամներ: Նիստը բացել է հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի քարտուղար Ինգե Դրոստը, որը ներկայացրել է ագրեսիայի հետևանքները և շեշտադրել Թուրքիային ու Ադրբեջանին անմիջապես կանգնեցնելու և պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը: Այնուհետև հիմնական զեկույցով հանդես է եկել Արտակ Բեգլարյանը, որը ուշադրություն է հրավիրել խորացող հումանիտար աղետի, մարդկության դեմ ու պատերազմական հանցագործությունների վրա: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պարտականություն ունի գործնական միջոցներով սանձելու թուրք-ադրբեջանական ագրեսիան, որը հանգեցրել է լրջագույն մարդասիրական աղետի Արցախում: Ավելին՝ միջազգային հանրության պարտավորությունների մեջ է մտնում՝ երաշխավորելու մարդու իրավունքների պաշտպանությունը աշխարհի բոլոր անկյուններում, ներառյալ՝ Արցախում՝ անկախ միջազգային կարգավիճակից: Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի պատճառների և հետևանքների մասին ելույթ է ունեցել Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը: Նիստի մասնակիցները համակարծիք էին ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման և պատերազմական հանցագործությունների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության հարցում։

Մեկնարկում է «Տիեզերական ճամբար 2022»-ի հայտագրումը. ԲՏԱ նախարարություն

Ըստ IIF-ի՝ կապիտալի հոսքերը դեպի զարգացող շուկաներ կկրճատվեն 42 տոկոսով

Արթուր Թովմասյանն առաջարկել է ստեղծել Արցախ-Լիբանան բարեկամական շրջանակ

Ռուսաստանը կկարողանա խուսափել դեֆոլտից ԱՄՆ-ի՝ լիցենզիայի երկարաձգումից հրաժարվելուց հետո

Նարե Ղազարյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի տեղակալ

Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ բողոքը մակագրվել է Արմեն Դանիելյանին

ԱՄՆ-ը պետք է առանց հապաղելու Ադրբեջանին պատասխանատվության կանչի Արցախի դեմ ագրեսիայի համար․ Փալոնե

ԼՐԱՀՈՍ
practice cover.png