Արցախում քաղաքացիական զոհերի թիվն առնվազն 31 է․ ԱՀ ՄԻՊ

Վերջին օրերին հիվանդանոցում մահացել է 3 խաղաղ բնակիչ: Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ տեղեկացնելով, որ այսօր իր անձնակազմից տեղեկացել է այդ 3 նոր չզեկուցված մահվան դեպքերի մասին: Բեգլարյանը շեշտել է, որ այդ անձինք մահացել են Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով: ԱՀ ՄԻՊ-ը նաև նշել է, որ Արցախում ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ընդհանուր զոհվել են առնվազն 31 քաղաքացիական անձինք։ On the recent days 3 wounded civilians have died at hospital. Also my staff today was informed on 3 new unreported civilian deaths who were killed by #Azerbaijan. So, the overall civilian casualties is now at least 31 in #Artsakh/#Karabakh, we'll publish the updated names later. — Artak Beglaryan