top of page

Արսեն Թորոսյանն այցելել է Վարդենիսի և Մարտունու բժշկական կենտրոններ

Oct 13, 2020
1 min read

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ այցելել է Վարդենիսի և Մարտունու բժշկական կենտրոններ, տեղում ծանոթացել վիրավորների բուժման կազմակերպման գործընթացին: Շրջայցի ընթացքում նախարարը հետաքրքրվել է բժշկական կենտրոնների անհրաժեշտ կարիքներով և հավաստիացել, որ թե՛ բուժանձնակազմը, և թե՛ բուժօգնության կազմակերպման հարցերը մատուցվում են բարձր որակով: Արսեն Թորոսյանը շրջել է հիվանդասենյակներում, հետաքրքրվել վիրավոր զինվորների առողջական վիճակով և նրանց բուժման ընթացքով: Նախարարը վերջիններիս հետ զրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել անձնազոհ ծառայության համար և մաղթել շուտափույթ ապաքինում:

 
 
 

Comments


bottom of page