top of page

Արսեն Ջուլֆալակյանն առաջարկել է ամսական ցմահ պատվովճար տրամադրել մարզիչներին

Aug 20, 2020
1 min read



Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն առաջարկել է ամսական ցմահ պատվովճար տրամադրել այն մարզիչներին, որոնց սաները հաջողության են հասել Օլիմպիական խաղերում ու դարձել աշխարհի չեմպիոն:

«Ամսական ցմահ պատվովճար տրամադրել ՀՀ քաղաքացի հանդիսացող և ՀՀ-ում մշտական բնակվող այն մարզիչներին (հավաքականի գլխավոր մարզիչ, և անձնական մարզիչ), ովքեր իրենց գործունեության ընթացքում պատրաստել են Օլիմպիական խաղերի չեմպիոններ և մրցանակակիրներ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոններ և մրցանակակիրներ, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի և շախմատի աշխարհի չեմպիոններ։ Առաջարկել եմ գնահատել յուրաքանչյուր մարզչի գրանցած երկու լավագույն արդյունքը և պատվովճարի չափ սահմանել այդ երկուսի հանրագումարը։

Որպես պատվովճարի չափ առաջարկել եմ.

1.Օլիմպիական չեմպիոնի հավաքականի գլխավոր մարզչին, անձնական մարզչին- 100.000 դր

2. ՕԽ-ի 2-րդ մրցանակակրի հավաքականի գլխ. մարզչին, անձնական մարզչին- 70.000դր

3. ՕԽ-ի 3-րդ մրցանակակրի հավաքականի գլխ. մարզչին, անձնական մարզչին- 50.000դր

4. Աշխարհի չեմպիոնի հավաքականի գլխ. մարզչին, անձնական մարզչին- 50.000դր

Կարծում եմ, այս առաջարկի ընդունումը կարևոր ուղերձ կլինի մարզաշխարհին առ այն, որ մարզիչ- մանկավարժի մասնագիտությունն ու գործունեությունը շատ կարևորվում է ՀՀ-ում։ Սա կլինի նաև ծանրակշիռ աջակցություն՝ ուղղված մարզիչ-մանկավարժների սոցիալական վիճակի բարելավմանը:

Ամենամսյա թոշակ նշանակել Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի (անհատական և թիմային), ինչպես նաև շախմատ մարզաձևի մեծահասակների ՀՀ առաջնության չեմպիոններին մեկ տարի ժամկետով ՝ մինչև հաջորդ տարվա ՀՀ առաջնությունը։ Որպես ամենամսյա թոշակի չափ առաջարկել եմ սահմանել 50.000 դր։


 
 
 

Comments


bottom of page