top of page

Ալիևը պատերազմի կոչնակ հնչեցրեց, ասաց՝ ես պայմանը պահել եմ, Փաշինյանն է խախտել. Արփինե Հովհաննիսյան

Sep 20, 2020
1 min read

Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք «կադր չլինելու դարդից» օրենք են գրում ու էլի իրենց չհասկացած բանով զբաղվում, ինչպես նաև իրենց՝ սխալվելուց չվախեցող ղեկավարը, բան չունե՞ն ասելու Ալիևին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար, «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանն՝ անդրադառնալով նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարություններին:

«Հիշեցնեմ՝ նա ասել է, որ վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը իր հետ պայմանավորվել է։ Պայմանը հետևյալն է՝ Ալիևը չի կրակում, Փաշինյանը ներսում ճնշում է քաղաքական հակառակորդներին, իսկ Փաշինյանն էլ Ալիևին հարմար կերպով լուծում է Արցախի հարցը։ Հիմա Ալիևն ասում է՝ ես պահել եմ պայմանը, Նիկոլը՝ խախտել։ Որ մասն է չափազանցնում Ալիևն՝ արդեն կարևոր չէ, քանզի մեզ մի բան պիտի հետաքրքրի՝ նա պատերազմի կոչնակ հնչեցրեց, Հայաստանի դիրքավորումն էլ որակեց ապակառուցողական։

Խաղաղասիրության անիմաստ նոպաներից հետո վրա հասած հանկարծահաս հայրենասիրությունը ու ռազմահայրենասիրական պաթոսը «բարով վայելեք», իհարկե, բայց թշնամու հետ սիլի-բիլի անելու համար պատասխան տալուց դժվար փախչեք»,- գրել է Արփինե Հովհաննիսյանը:

 
 
 

Comments


bottom of page