top of page

Առաջնագծում գիշեր ու զօր ծառայում են նաև բուժաշխատողները․ ՀՀ առողջապահության նախարարություն

Oct 7, 2020
1 min read

«Մեր զինվորներն անկոտրում են, անգամ ծանր վիրավորումները չեն կարող հետ պահել նրանց նոր սխրանքներից ու հերոսություններից:

Բուժաշխատողները անմասն չեն մնում և առաջնագծում գիշեր ու զօր անձնուրաց, ամենայն պատասխանատվությամբ ծառայում են` կատարելով կյանքեր փրկելու իրենց առաքելությունը:

Բոլոր բժշկական հաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղերով, պարագաներով, բժշկական սարքավորումներով, արյան պաշարով, ինչպես նաև շտապօգնության մեքենաների անհրաժեշտ քանակով, ինչը նպաստում է հակառակորդի լայնածավալ հարձակումներից տուժած վիրավորների բժշկական օգնությունը պատշաճ կազմակերպելուն:


Շնորհակալ ենք բժշկական հանրությանը, աշխարհացիր հայությանը, հերոսական մեր բանակին` հանուն գոյապայքարի, հայրենիքն արժևորելու, այս կենսական միասնության ու համախմբման, ի վերջո, սեփական հողում ապրելու և արարելու իրավունքը վերահաստատելու համար»: Հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

 
 
 

Comments


bottom of page