Ես հավատում եմ հայի գենին
Աստվածաշնչում գրված է՝ սիրիր քո մերձավորին այնպես, ինչպես քո անձը։ Չեմ ուզում անդրադառնալ այն խնդիրներին, որ մարդն այսօր ամենաանպաշտպան էակն է, նյութականը դարձել է գերիշխող։ Ես ուզում եմ նկատենք ու գնահատենք բոլոր այն անհատներին, որոնք իրենց տաղանդով ու լույսով լցնում են աշխարհը։ Ես հավատում եմ հայի գենին, ես հավատում եմ հայի մտքի, հավատի ու կամքի ուժին։ Այսօր ներկայացնում ենք արվեստաբան, նկարչուհի, բազմաթիվ սրբապատկերների հեղինակ Արմինե Պետրոսյանին։

- Ինչ մասնագիտություն ունեք։
- Մասնագիտությամբ արվեստաբան, նկարիչ եմ, ինչպես նաև զբաղվում եմ սրբանկարչությամբ։
- Ինչպես եք սկսում օրը։
- Օրը սկսում եմ մեկ բաժակ դառը սուրճով։
- Թվարկեք երեք պարտադիր բան, որ անում եք օրվա ընթացքում։
- Ամեն օրը, կարծես, ինքն է թելադրում ինչով զբաղվել, սակայն շատ եմ կարևորում օրվա ընթացքում նկարչությանը ժամանակ տրամադրելուն։
- Ունեցել եք ցուցահանդես։
- Ունեցել եմ խմբակային ցուցահանդեսներ և մեկ անհատական ցուցահանդես
- Ով է կնոջ Ձեր իդեալը։
- Իմ պատկերացմամբ կինը, նախևառաջ, պետք է ունենա անհատականություն, լինի համբերատար, հոգատար, խելացի, բարի, սրտացավ և ամբողջ հոգով նվիրվի, սիրի թե´ իր ընտանիքը, թե´ իր աշխատանքը։
- Ինչ եք երազում։
- Երազանքները շատ են, բայց առաջին հերթին ցանկանում եմ, որ իմ հարազատները, ընկերները, բարեկամները լինեն առողջ և երջանիկ, ինչպես նաև խաղաղ ապրենք, մեր հայ ազգը պատվով հաղթահարի բոլոր այն մարտահրավերները, որոնք բաժին են հասել մեզ։
- Լրացնելու որևէ բան ունեք։
- Շնորհակալություն հարցազրույցի համար։
Ամալյա Հարությունյան




Comments