Search

«Առանց մշակութային կյանքի անհնար է ապրել»․ Արմեն Սարգսյան




Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը օգոստոսի 26-ին հանդիպել է Հայաստանի մի շարք մշակութային հաստատությունների ղեկավարների հետ:


Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, , Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը և այլք։


Հանդիպման մասնակիցները նշել են, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակում, երբ մշակութային կյանքը հարկադրված դադարի մեջ է, իրենք ձգտում են ճկուն լինել և լուծումներ գտնել: Թատրոններն ու նվագախմբերն իրականացրել են առցանց հեռարձակումներ ու ներկայացումներ, հանդես են եկել մի շարք նախաձեռնություններով՝ ձգտելով պահել կապը հանդիսատեսի հետ: Որոշներն սկսել են բացօթյա ներկայացումներ, բայց ոչ բոլոր թատրոններն ունեն դրա հնարավորությունը։ Նշելով, որ թատրոնը կենդանի արվեստ է և կարող է գոյատևել բացառապես հանդիսատեսի հետ հաղորդակցմամբ՝ թատրոնների ղեկավարները կարևորել են այս իրավիճակում իրենց գործունեության համար հստակ չափորոշիչների մշակումը:


Նախագահ Սարգսյանը նշել է, որ «կորոնավիրուսի պատճառով դժվարությունների առջև հայտնված, այսպես ասած «նյութական ոլորտներիե կողքին, շատ էական ու կարևոր է մշակույթը, որովհետև իր ողջ բացասական էությամբ և վերջին ամիսների պատմությամբ կորոնավիրուսի հետ կապված պայքարը նաև մի շատ էական եզրակացության հանգեցրեց՝ որ միայն հացով չենք ապրում։ «Ես հաճախ հիշում եմ 1990-ականների սկիզբը, - նշել է նախագահ Սարգսյանը։- Եվ ՛ մութ էր, և՛ ցուրտ էր, պատերազմ էր, շատ դժվար էր։ Սակայն հիշում եմ, որ մարդկանց մի մեծ մասը իր եռանդը, ավյունը չէր կորցնում, վերաբերմունքը չէր փոխում կյանքի նկատմամբ, որովհետև հույս կար, մարդիկ ապրում էին հույսով, այցելում էին համերգասրահներ, վստահ էին, որ հաղթահարելու են դժվարությունները» :


Ինչպես կարող է նախագահական ինտիտուտը և նախագահն օգտակար լինել, օգնել այսօրվա դժվարին պայմաններում։ Հանդիպման մասնակիցներին համագործակցության ակնկալիքով այս հարցադրումն ուղղելով՝ Հանրապետության նախագահը մշակութային հաստատությունների ղեկավարներին առաջարկել է ժամանակավորապես օգտագործել նախագահական նստավայրի շենքի և բացօթյա տարածքի հնարավորություններն իրենց ծրագրերի իրականացման համար:


Արձագանքելով հանդիպման մասնակիցների հարցերին՝ նախագահ Սարգսյանը նշել է. «Մենք խնդիր ունենք. մեզ մոտ, ցավոք սրտի, ամեն ինչ անձնավորվում է: Շատ հաճախ պետական բարձր պաշտոն ունեցող մարդը կարծում է, թե ժառանգություն է ստացել այդ պաշտոնը, հետևաբար, մեկնաբանում է և գործում է ըստ դրա: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ անձնավորված իրավիճակից անցնենք համակարգի, ինստիտուտների: Բոլոր ոլորտներում ինստիտուտների ստեղծումը շատ էական է մեզ համար՝ կրթությունից, ակադեմիայից, արդյունաբերությունից սկսած» :



Խոսելով պետության կողմից աջակցության մասին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է․ «Ես կողմնակից եմ, որ պետությունն իր հնարավորությունների սահմաններում ավելին անի: Մենք այն իրավիճակում չենք, որ դուք առանձին կարողանաք գոյատևել: Գնահատենք, ինչ անում է պետությունը և նաև ամեն ինչ անենք, որպեսզի պետական ֆինանսավորումը շարունակվի և աճի, որովհետև անցումային շրջանում ենք: Մենք մշակույթի համար բարեգործություն անելու մշակույթ չունենք» :


Ամփոփելով՝ Հանրապետության նախագահը դարձյալ համագործակցության պատրաստակամություն է հայտնել: «Բոլորս էլ ընդհանուր խնդիրներ, դժվարություններ ունենք. ես առաջարկում եմ՝ եկեք փորձենք համագործակցել: Ես ցանկանում եմ ինչ-որ բան փոխել նաև մեր մշակույթի մեջ, և եթե կարողանամ, միայն ուրախ կլինեմե,-նշել է նախագահ Արմեն Սարգսյանը:

Հայաստանն այն քիչ երկրներից է, որտեղ առկա ուսուցումը հիմնական ծավալով վերականգնված է. Անդրեասյան

Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանությունները որդեգրել են թուրքերի և ադրբեջանցիների մեթոդները. Մինասյան

Ատոմ Մխիթարյանը` քվանտային քաղաքականության վերաբերյալ

Մարտի 20-ից վերսկսվելու են մինչև 1.5 մլն դրամ պարտավորությունների գանձման աշխատանքները

Փորձում ենք փակել ռազմագերիների հարցը՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով․ Լավրով

Տիգրան Ավինյանն ընդունել է «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրենին

Դավիթ Բաբայանն ու Իշխան Սաղաթելյանը քննարկել են ԼՂ կարգավորումը

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: