Նախագահ Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ Անկախության օրվա առթիվ
Sep 23, 2020
1 min read

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիը: «Հորդանանի Հաշիմյան Թագավորության ժողովուրդը և կառավարությունը միանում են ինձ՝ Ձերդ Գերազանցությանը հղելով մեր ամենաանկեղծ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները՝ Հայաստանի անկախության օրվա առթիվ»,- մասնավորապես ասված է Հորդանանի թագավորի շնորհավորական ուղերձում:




Comments