top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեեն Սարգսյանին շնորհավորել է Հնդկաստանի նախագահը


Հայաստանի Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդը:

Հնդկաստանի կառավարության, ժողովրդի և անձամբ իր անունից նախագահ Ռամ Նաթ Քովինդը ջերմ ողջույններ և շնորհավորանքներ է հղել նախագահ Սարգսյանին և հայ ժողովրդին: «Հնդկաստանին և Հայաստանին միավորում են ջերմ և բարեկամական կապերը: Մեր երկկողմ և բազմակողմ համագործակցությունը և մարդկային շփումները տարիների ընթացքում ընդլայնվել են սոցիալական, քաղաքական, մշակութային և այլ ոլորտներում: Հուսով եմ, որ մեր համատեղ ջանքերը հետագայում ևս կամրապնդեն Հնդկաստանի և Հայաստանի բազմաբնույթ համագործակցությունը», - մասնավորապես ասվում է Հնդկաստանի նախագահի ուղերձում:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page