top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ 5 մարզիչի շնորհվել է վաստակավորի պատվավոր կոչում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով 5 մարզիչի շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչի պատվավոր կոչում։

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի և ակնառու հաջողությունների համար պատվավոր կոչմանն արժանացել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մարզիչ, միջազգային գրոսմայստեր Արման Փաշիկյանը, Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի բռնցքամարտի մարզիչ Կարեն Ղազարյանը, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը, Արտաշատի ըմբշամարտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն, մարզիչ Ռաֆիկ Գոլեցյանը և Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ, մարզիչ Արսեն Գաբրիելյանը։


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page