top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԱԺ-ն ծափերով ճանապարհեց Արմեն Փամբուխչյանին․ պատգամավորը նոր պաշտոն կստանա գործադիրում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանն, օգտվելով արտահերթ նիստում ընձեռված հնարավորությունից, ԱԺ ամբիոնից վերջին ելույթն ունեցավ։

Պատգամավորը հիշեցրեց, որ սեպտեմբերի 17-ին պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, որն ընդունելու ժամկետը լրանում է վաղը` սեպտեմբերի 24-ին։ Հետևաբար, այսօր ԱԺ պատգամավորի կարգավիճակով ինքը վերջին անգամ է մասնակցում ԱԺ նիստին։

Պատգամավորն իր ելույթում շնորհակալություն հայտնեց գործընկերներին։

«Հատկապես այն պատգամավորներին, որոնց հետ, անկախ իրենց քաղաքական հայացքներից ու ֆրակցիայից, կարողացանք կառուցել մարդկային ջերմ ու լավ հարաբերություններ»,– ասաց Փամբուխչյանը` ԱԺ–ում մնացող գործընկերներին մաղթելով ուժ, եռանդ, սեր և համերաշխություն։


Խորհրդարանը ծափահարություններով ճանապարհեց մանդատը վայր դրած գործընկերոջը։ Փամբուխչյանն ավելի ուշ լրագրողների հետ զրույցում հաստատեց մամուլում շրջանառվող լուրերը՝ առաջիկայում նշանակվելու է ԱԻՆ փոխնախարար:

Հիշեցնենք` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 17-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել, որի մասին հայտնել էր Facebook-ում կատարած գրառմամբ։


Որոշ տեղեկություններով՝ Փաշինյանը որոշել է նրան պատրաստել ԱԻ նախարարի պաշտոնի համար, քանի որ 2 տարուց լրանում է Ֆելիքս Ցոլակյանի 70-ամյակը, և նա, թերևս, թոշակի կանցնի:


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page