Արմեն Աշոտյանը` Փաշինյանի հրաժարականի մասին
Apr 25, 2021
1 min read

Հայաստանի Հանրապետությունը մտավ պատմության մեջ որպես երկիր, որի ղեկավարը դավադիր պատերազմից եւ խայտառակ պարտությունից հետո Մասնակցելու է ընտրություններին որպես վարչապետի թեկնածու: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականին:
«Հայաստանի Հանրապետությունը մտավ պատմության մեջ որպես երկիր, որի ղեկավարը դավադիր պատերազմից եւ խայտառակ պարտությունից հետո.
1. 6 ամիս դեռ պաշտոնավարեց։
2. Իր ուզածով հրաժարական տվեց։
3. Մասնակցելու է ընտրություններին որպես վարչապետի թեկնածու։
Արժանապատվությու՞ն։ Չէ, չենք լսել...»




Comments