ԱԱԾ-ն քրեաիրավական գնահատական է տալու «Դոսյե»-ի հրապարակմանը. ԱԱԾ տնօրեն
Sep 21, 2020
1 min read
ՀՀ անկախության տոնի առթիվ Եռաբլուրում է եղել նաև ՀՀ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը: Լրագրողների հետ զրույցում, մինչ հարցերին անդրադառնալը, ԱԱԾ տնօրենը շնորհավորել է տոնի կապակցությամբ՝ ցանկանալով, որ Հայաստանում անկախությունն ու ինքնիշխանությունը հարատև լինեն:

ԱԱԾ տնօրենին հարց է ուղղվել «Դոսյե»-ի հրապարակման մասին: Հիշեցնենք, այդ կենտրոնի կողմից հոդված էր հրապարակվել, ըստ որի՝ Հայաստանի գրեթե բոլոր ոլորտներում գործում են ՌԴ գործակալներ:
ՀՀ ԱԱԾ տնօրենի խոսքով՝ այդ հրապարակումն ամբողջությամբ արդեն հանցագործության մասին հաղորդում է. «ԱԱԾ-ն, որպես իրավապահ մարմին, բնականաբար քրեաիրավական գնահատական է տալու այդ հոդվածում զետեղված ցանկացած փաստի: Այս պահին դրա վերաբերյալ որևէ բան չեմ կարող ասել»,-ասել է Քյարամյանը:




Comments