top of page

Ձեր զանգերով կարող եք թիրախավորել կապի դուրս եկած զինվորին․ Արծրուն Հովհաննիսյանի կոչը

Sep 28, 2020
1 min read

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն, անդրադառնալով Հայաստանից Արցախ հեռախոսազանգերի թեմային, մեկ անգամ ևս հանդես եկավ խնդրանք-հորդորով։ Նրա խոսքերով, բացի նրանից, որ այդ հեռախոսազանգերը խանգարում են կառավարման համակարգերի իրականացմանը և ստեղծում են գերծանրաբեռնվածություն, այլև պարունակում են վտանգի ռիսկ․ «Զինծառայողներին, հատկապես շարքային անձնակազմին, որ փորձում եք անընդհատ զանգել ու կապ հաստատել, իրենք եթե կապի դուրս գան, դրանցով իրենց կյանքը կվտանգեն։ Անօդաչու թռչող սարքերը, հետախուզական միջոցները, հենց այդ կապուղիներից օգտվելով, թիրախավորում են մեր զինծառայողներին»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Նա խնդրեց սահմանափակել հեռախոսազանգերը, ինչը հնարավորություն կտա, որ ցանցերը չլինեն գերբեռնված և ծառայեն նպատակային։


 
 
 

Comments


bottom of page