Արծրուն Հովհաննիսյանի ինքնազգացողությունը լավ է
Nov 9, 2020
1 min read
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ունեցել է ճնշման տատանումներ, այժմ ինքնազգացողությունը լավ է. «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Նա ունեցել է ճնշման տատանումներ և այժմ հետազոտություն է անցնում, ինքնազգացողությունը լավ է»,- ասաց Ստեփանյանը: ՊՆ մամուլի խոսնակը հերքում է Հովհաննիսյանի՝ ինֆարկտ տանելու մասին սոցիալական հարթակներում տարածվող տեղեկությունները:




Comments