top of page

Հակառակորդն ամեն կերպ փորձում է ամենաչնչին հաջողություն գրանցել, բայց մեր զորքն անսասան է․

Nov 5, 2020
1 min read

Մարտերը շարունակվում են, դրանք շատ ինտենսիվ չեն, բայց փոքր խմբերի հետ մարտերն ունեն որոշակի բարդություններ՝ հնարավորություն չկա ճակատ-ճակատ ոչնչացնել թշնամու ուժերը՝ միասնական տեղեկատվական կենտրոնում նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այսօր Կարմիր շուկայի ուղղությամբ փորձել են մատակարարումներ բերել մի քանի մեքենայով և ճեղքում իրականացնել։ Խոցվել է մի քանի մեքենա, այդ թվում՝ անձնակազմով բեռնված։ Եվ այդ ուղղությունից հետ են շպրտվել։ Հակառակորդն ամեն կերպ փորձում է ինչ-որ ուղղություններով նույնիսկ ամենաչնչին հաջողություն գրանցել, որպեսզի ներկայացնի իր առաջընթացը, բայց մեր զորքերն անսասան են, մեր վճռականությունն անսասան է, և վստահ եմ՝ հաղթելու ենք»,- նշեց Հովհաննիսյանը։

 
 
 

Comments


bottom of page