top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մենք խաղաղ բնակիչներից մեր անհաջողությունների վրեժը չենք լուծելու․ Արծրուն Հովհաննիսյան


«Մենք խաղաղ բնակիչներից մեր անհաջողությունների վրեժը չենք լուծելու, ինչպես դա իրականացնում է Ադրբեջանի ԶՈՒ-ն և ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Մենք մեր կռիվը վարելու ենք մեր տուն մտած հակառակորդի, թշնամու դեմ, լինի դա Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչ, Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչ, թե՛ մեկ այլ պետության ներկայացուցիչ, թե՛ ահաբեկիչ, թե՛ հրոսակ։ Մենք վարելու ենք իրենց հետ»: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանելով Anews.am-ի հարցին, թե Ստեփանակերտի ծննդատան ռմբակոծությանն ինչպիսի՞ համարժեք պատասխան է տրվելու Արցախի ՊԲ֊ի կողմից։ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, չնայած կռիվը երկար է, բայց մենք հաղթելու ենք և թշնամին վառվելու է դժոխքում։ «Մենք ասել ենք բարի գալուստ դժոխք, իրենք դժոխքում են լինելու և իրենք կտեսնեն։ Այո կռիվը երկար է, կռիվը կայծակնային չէ։ Այո, մենք րոպեների կամ ժամերի ընթացքում չենք հաղթելու իրենց, բայց մենք հաղթելու ենք և իրենք վառվելու են դժոխքում։» Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը։


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page