top of page

Այս սրբազան պատերազմում մենք հաղթելու ենք․ Արցախի ԱԺ նախագահ

Sep 27, 2020
1 min read

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քիչ առաջ ավարտվեց ԱՀ ԱԺ արտահերթ նստաշրջանը։ Օրակարգային հարցն Ադրբեջանի կողմից չհայտարարված պատերազմի սանձազերծումն էր Արցախի Հանրապետության դեմ։ Արցախի նախագահը, ներկայացնելով իրավիճակը, տվեց հանձնարարականներ։

Քիչ հետո հայտարարություններ կլինեն ԱՀ նախագահի, ԱԺ խմբակցությունների և արտգործնախարարության կողմից։ Սիրելի՛ հայրենակիցներ Պատերազմը վերահսկվում է երկրի Գերագույն Գլխավոր հրամանատարի կողմից։ Արցախի Ազգային ժողովում այժմ քաղաքական հայացքների տարբերություն չկա. մենք միահամուռ ենք Հայրենիքի անվտանգության հետ կապված հարցերի շուրջ։ Այս սրբազան պատերազմում մենք հաղթելու ենք։

Հայկական զինուժն ի վիճակի է կարճ ժամանակամիջոցում կասեցնելու թշնամու գրոհը՝ այն տեղափոխելով հակառակորդի տարածք։ Ապացույցը՝ 1992-1994թթ. պատերազմը և տավուշյան լոկալ պատերազմը։ Աստված օրհնի մեր Հայրենիքը։ Աստված պահապան մեր Զինվորին»։

 
 
 

Comments


bottom of page