top of page

Արցախի հացի փռերում, ալրաղացներում առաջացել է լրացուցիչ աշխատուժի կարիք․ կոչ քաղաքացիներին

Sep 28, 2020
1 min read

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը կոչով դիմել է քաղաքացիներին․

«Սիրելի մայրեր և քույրեր Պատերազմական վիճակի պատճառով հացի փռերում, ալրաղացներում և վերամշակող ձեռնարկություններում առաջ է եկել լրացուցիչ աշխատուժի կարիք: Պետությունը ձեր կարիքն զգում է:

Կոչ ենք անում համալրել այդ թափուր աշխատատեղերը: Զբաղվածության խնդրի լուծումից զատ, դուք ձեր ծանրակշիռ ներդրումը բերած կլինեք մեր հաղթանակի գործին:

Զորակոչային տարիքը լրացած հարգելի հայրենակիցներ, նշված աշխատավայրերում կա նաև աշխատուժի կարիք: Կոչ ենք անում ձեր ներդրումը բերել:

Կարող եք զանգել հետևյալ հեռախոսահամարներով՝ 097 202 494, 047 97 17 39»:


 
 
 

Comments


bottom of page