Ադրբեջանը նպատակային ու հասցեական կերպով թիրախավորել է Արցախի խաղաղ բնակչությանը. ԱՀ ՄԻՊ
Sep 27, 2020
1 min read
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է, որ քաղաքացիական բնակչության շրջանում վերջին տվյալով 2 զոհ ու 30-ից ավելի վիրավորներ կան: Այդ թվերը պարբերաբար փոխվում են: Բեգլարյանի խոսքով՝ նպատակային կերպով Ադրբեջանը թիրախավորել է Արցախի խաղաղ բնակչությանը: Արցախի մարդու իրավունքների պաշտպանը կոչ է արել միջազգային հանրությանն աչք չփակել և հստակ արձանագրել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումները և օգտագործել բոլոր լծակները՝ վերջ տալու Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին:





Comments