top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հեռավար քննարկում է ունեցել Զարեհ Սինանյանի հետ


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 26-ին հեռավար զրույց է ունեցել ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը։


Երկրի ղեկավարն անդրադարձել է Լիբանանում ստեղծված իրավիճակին և ընդգծել, որ տեղի հայ համայնքի խնդիրների լուծման գործում շատ կարևոր է գործադրվող համահայկական ջանքերի համատեղումը: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ ստեղծված դժվարությունների արագ հաղթահարումն օրախնդիր է, որպեսզի հայկական համայնքը շարունակի իր բնականոն կյանքը, բայց եթե ընտանիքներ կան, որոնք ցանկություն ունեն տեղափոխվելու, գերադասելի է, որ հայրենիք վերադառնան:


Այդ համատեքստում Հանրապետության նախագահը խոսել է ԱՀ կառավարության ձեռնարկումներից, որոնք ավելի մանրամասն ներկայացրել է Լիբանանի հայկական համայնքին նյութական օգնություն ցուցաբերելու աշխատանքները կազմակերպող և համակարգող աշխատանքային խմբի ղեկավար, ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական - հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը:


Զարեհ Սինանյանը նշել է, որ իր շոշափելի մասնակցությամբ Արցախը ցույց տվեց, որ լիովին կիսում է համահայկական խնդիրների ծանրությունը, և ավելի մեծ մարտահրավերների դիմակայելու ճանապարհին Արցախի հետագա հզորացումը պետք է դիտվի որպես ազգային օրակարգի խնդիր:


Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱՀ նախագահի խորհրդական, Սփյուռքի հարցերով նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանը։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page