top of page

Հայտարարում եմ ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր խմբի համար․ԱՀ նախագահ

Sep 27, 2020
1 min read

Ելնելով ստեղծված իրավիճակից հայտարարում եմ ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Սիրելի՛ հայրենակիցներ

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրվել: Հանդես գալով պատգամավորների առջև՝ հայտարարել եմ ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար:


Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատերազմի կողմնակից չենք, բայց պատրաստ ենք պատերազմի:

Մեզանից ավելի շատ խաղաղություն սիրող ու խաղաղության կողմնակից չկա:

Մենք չենք ցանկացել պատերազմ, այս պատերազմը մեզ պարտադրվել է, և պարտավոր ենք պաշտպանել մեր հայրենիքն ու ընտանիքները:

Իրավիճակի սրման համար ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունը:

Տարածաշրջանում հղի հումանիտար աղետի համար պատասխան է տալու անձամբ Ադրբեջանի նախագահ Ալիևը»:


 
 
 

Comments


bottom of page