Արցախում զոհվել է բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի որդին
Nov 17, 2020
1 min read
Արցախում զոհվել է բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի որդին՝ Վաչագան Մանուկյանը: Այս մասին հայտնել է բանաստեղծի ընտանիքի բարեկամ Լուսին Ղազարյանը:

Ընտանիքն օրեր շարունակ փնտրում էր նրան, սակայն գտել է անմահացածների շարքում։ Խաչիկ Մանուկյանն այս տողերի հեղինակն է․ Բարձունքը մերն է, տղերքը` չկան, տղերքն ավելի բարձրում մնացին. Դիպան Աստղերին, աստղերը հանգան ու Մռմուռ քսվեց մեր ցամաք հացին։ Շահեցի՞ր երկիր, թե՞ կորցրեցիր- բարձունքը մերն է, տղերքը… չկան։ Վաչագանը ծառայության ընթացքում պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով:




Comments