top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Արցախ չգնալ, խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց. կոչ ԱՄՆ քաղաքացիներին

Հայաստանում և Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանությունները կոչ են անում ԱՄՆ քաղաքացիներին խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց

Երևանում ԱՄՆ դեսպանության կայքում հրապարակված զգուշացման մեջ կոչ է արվում զգոն լինել և ցուցաբերել զգուշություն` կապված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի և վերջերս տեղի ունեցած բռնությունների հետ:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է խուսափել շփման գիծ և սահմանի մոտակայք այցելություններից, ինչպես նաև Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներով մինչև Վրաստանի սահման ճանապարհորդելուց։

Դեսպանությունը կոչ է անում նաև չայցելել Լեռնային Ղարաբաղ։

Երևանում ԱՄՆ դեսպանությունն իր երկրի քաղաքացիներին հետևյալ ցուցումներն է տալիս`

  • Հետևեք տեղական լրատվամիջոցների թարմացումներին 

  • Խուսափեք մարդկանց բազմությունից 

  • Խուսափեք ցույցերից 

  • Տեղեկացրեք ձեր անվտանգության մասին ընկերներին և ընտանիքին 

  • Տեղեկացված եղեք ձեր շրջակայքի մասին:

Իսկ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է խուսափել Թովուզի և Ղազախի շրջաններ այցելելուց:




0 comments

Comments


bottom of page