Search

Մարտունիում կառուցվելու է մինչև 500 նոր բնակարան․Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ Մարտունիում առաջիկա հինգ տարիներին կառուցվելու է մինչև 500 նոր բնակարան: Հարությունյանը լուրը հայտնել է Facebook սոցցանցում գրառում կատարելով։


«Մարտունիում մասնակցել եմ քաղաքի հիմնադրման 95-ամյակին նվիրված տոնակատարությանը։ Հանձնարարել եմ կարճ ժամանակում կազմել քաղաքի հատակագիծը՝ ըստ դրա իրականացնելով բոլոր շինարարական աշխատանքները, ինչպես նաև առաջիկայում սկսել կոյուղու կառուցումը և ամբողջ ծավալով շարունակել սալապատման գործընթացը»,– նշված է գրառման մեջ։

Հարությունյանը հայտնել է` կասֆալտապատվի նաև շրջկենտրոնի կենտրոնական՝ Մայիսի 9-ի փողոցը:

Նրա խոսքով` ընթացիկ բազմաթիվ այլ ծրագրեր ևս կան: Այս ամենի շնորհիվ մոտ ապագայում Մարտունին բոլորովին նոր տեսք կստանա:




Փաշինյանի հրաժարականի պահանջին այս պահի դրությամբ միացել են Հայաստանի հետևյալ համայնքները

Բահրեյնը թույլ չի տա Պաղեստինի գրավյալ տարածքում արտադրված իսրայելական ապրանքների ներմուծումը

Ռուս խաղաղապահները ապահովել են Հայաստանից շուրջ 32 000 փախստականների վերադարձը Ղարաբաղ

Փարիզում բողոքի ցույցի ժամանակ անկարգություններ են սկսվել

Գերմանացի գործարարները մերժում են ԱՄՆ պատժամիջոցները «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ

Ռուստամ Մուրադովը հանդիպել է մեր որոշ ռազմագերիների հետ և նրանց անուն-ազգանունները տրամադրել մեզ

Ինքը ձախողել է, չի կարողացել. Իշխան Սաղաթելյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: