Search
3 ժամում հավաքված 3000 հոգին թող գար՝ գնայինք կռիվ․ պատերազմի մասնակից

Ուշ երեկոյան խորհրդարանի դիմաց են հավաքվել նաև առաջնագծից եկած զինվորները: Նրանց հունից հանել են բանակի նկատմամբ թերահավատությունն ու այն հայտարարությունները, որոնք այսօր հնչել են Ազատության հրապարակում:
Արցախյան առաջնագծից վերադարձած կամավորը «Լուրերի» հետ զրույցում ասել է, որ իր մարտական ընկերները դեռ սահմանին են և ապահովում են Արցախի անվտանգությունը: Նա նշել է, որ այսօրվա հավաքի մասնակիցները պետք է ոչ թե այստեղ, այլ պատերազմի օրերին առաջնագծում լինեին, փոխարինեին տղաներին, որոնք 40 օր կռիվ են տվել թշնամու դեմ: «Թող հենց հիմա գան կռիվ, ոչ թե հավաքվեն, ասեն՝ Նիկոլը հողերը ծախել ա, զենք չկար և այլն, ամեն ինչ էլ կար, եթե հողերը չտար, հիմա սաղիս փրթել էին»,- ասել է կամավորը: