top of page

Հակառակորդն այսօր էլ շարունակել է թիրախավորել խաղաղ բնակավայրերը․ ԱՀ ԱԻՊԾ

Nov 5, 2020
1 min read

«Օրվա ընթացքում թշնամական կողմը շարունակել է խաղաղ բնակավայրերի թիրախավորման իր ծրագիրը։ Մարտունիում կիրառվել է ծանր հրետանի։ Քաղաքում մեկ անգամ օդային տագնապ է հայտարարվել։  Շուշին պարբերաբար հրթիռակոծվել է «Գրադ» կայանքից։ Ավերածություններն այստեղ շատ են։ Նշանակետում դարձյալ քաղաքացիական և հանրային նշանակության օբյեկտներն են եղել։ Օրվա ընթացքում երկու անգամ Ստեփանակերտն է հրթիռակոծվել։ Բարեբախտաբար, խոշոր ավերածություններ չեն գրանցվել։ Ընդհանուր առմամբ, տուժածներ՝ նախնական տվյալներով չկան»,- տեղեկացրել են ԱՀ ԱԻՊԾ-ից:



 
 
 

Comments


bottom of page