Հորդորում ենք անվերապահ հետևել պարետատան ցուցումներին․ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
ԱՀ նախագահի ստորագրած հրամանագրի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում ազատ տեղաշարժվելու իրավունքի որոշակի սահմանափակումներ են մտցվել, ինչպես նաև սահմանվել է ԱՀ քաղաքացիների՝ հանրապետությունից դուրս գալու հատուկ ռեժիմ: Այդ մասին հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Ստեղծվել է պարետատուն, որի ղեկավարման համար պարետ է նշանակել ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը: Ռազմական դրության ընթացքում փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու ժամանակ բոլորը պետք է իրենց հետ ունենան անձը հաստատող փաստաթուղթ (զինգրքույկ), ինչը, անհրաժեշտության դեպքում, պետք է ներկայացվի պարեկներին, ովքեր շուրջօրյա ծառայություն են իրականացնում ամբողջ հանրապետության տարածքում: Հորդորում ենք անվերապահ հետևել պարետատան ցուցումներին և տեղաշարժվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Comments