top of page

Պայմանավորվել ենք Արցախում ժամանակակից հանրային գրադարան ունենալու շուրջ ․Արայիկ Հարությունյան

Sep 20, 2020
1 min read

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության  նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Մատենադարան ։

Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Մատենադարանի տնօրենի հետ օրերս ձեռք բերած պայմանավորվածություններին․

«Օրեր առաջ Ստեփանակերտում ընդունել էի Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Նրա հրավերով այսօր այցելել եմ Մատենադարան, ծանոթացել հայ ձեռագրային ժառանգության բացառիկ նմուշներին, շրջայց կատարել արխիվային պահոցում և ձեռագրերի վերականգնման բաժնում:

Պարոն Տեր-Ղեւոնդյանի հետ մտքեր ենք փոխանակել համագործակցության ընդլայնման տարբերակների շուրջ: Մասնավորապես, նախատեսում ենք մայրաքաղաքում գործող հանրապետական գրադարանի համար արդի բոլոր չափորոշիչներին համապատասխանող պայմաններ ստեղծել, և այդ գործում Մատենադարանը, կարծում եմ, իր ծանրակշիռ մասնակցությունը կունենա»:

 
 
 

Comments


bottom of page