Վաղ առավոտյան Արցախի ազատամարտիկների միությունում հանդիպեցի տղաներին․ Արայիկ Հարությունյան
Sep 28, 2020
1 min read
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել․

«Սիրելի ՛ հայրենակիցներ
Այսօր վաղ առավոտյան Արցախի ազատամարտիկների միությունում հանդիպեցի տղաներին:
Նրանք մեկն են մեր հարյուրավոր կամավորական այն խմբերից, ովքեր երեկվանից մեկնում են առաջնագիծ հայրենիքի պաշտպաններին թիկունք կանգնելու համար:
Սա է մեր ժողովրդի անպարտ լինելու ֆենոմենը:
Հաղթանակն անկասկած մերն է լինելու:
Փա՛ռք հայ ժողովրդին:
Կեցցե՛ մեր ազատ հայրենիքը, որտեղ հազարամյակներ ի վեր պետք է արարեն մեր սերունդները»:




Comments