top of page

Մաղթում եմ բոլորիս անկախ պետականության բարձր գիտակցում. ԿԳՄՍ նախարար

Sep 21, 2020
1 min read

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա կապակցությամբ.

«Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ մեր պետականության կարևորագույն տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակի կապակցությամբ: 1991 թ.-ից ի վեր, անկախության կայացման ճանապարհին անխուսափելի մարտահրավերներին դիմակայելով, ձեռք ձեռքի կառուցել ենք մեր պետությունը՝ վայելելով և գիտակցելով անկախ հայրենիքում ապրող քաղաքացու մեր իրավունքը: Այդ ճանապարհին իրենց անխախտ դերով ու հիմնաքարային նշանակությամբ առաջնային են եղել դպրոցն ու մշակույթը, անկախ պետականության ակունքներում մեր ունեցածի հիմքի վրա ծլարձակող արվեստն ու գիտությունը: Պետականության շարունակական կայացման, անկախության գաղափարի գիտակցման և արժևորման գործում անուրանալի է դպրոցի դերը, որ նպատակ ունի կրթել ու պատրաստել հայրենաճանաչ ու ազգանվեր, օրինապաշտ և պետականամետ քաղաքացի: Եվ այսօր Հայաստանի Հանրապետությունը, որպես համաշխարհային մեծ ընտանիքի մի մասնիկ, ավելի քան երբևէ կարիք ունի կարևոր այդ ոլորտներում շարունակական բարեփոխումների, զարգացումների ու նորարարությունների, և իրականացվածը հանրահռչակելու` հայրենիքում և սփյուռքում ապրող ամեն հայի հասցնելու։ Եվ ուրեմն, մաղթում եմ բոլորիս անկախ պետականության բարձր գիտակցում, հանուն մեր հայրենիքի, մեր պետության կայացմանն ուղղված շատ նպատակներ և ծրագրեր, դրանք իրագործելու մեծ ձգտում։ Կրկին շնորհավորում եմ բոլորիս, մաղթում տոնական հագեցած օր, անմոռանալի հույզեր»։



 
 
 

Comments


bottom of page