Search
ԱՀ նախագահն ընդունել է ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ Վահե Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Քննարկվել է ստեղծված իրավիճակում ԱՀ գլխավոր դատախազության հետ համատեղ համակարգված աշխատանքների կազմակերպմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը ներկա էր ԱՀ գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանը: