top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Արայիկ Հարությունյանը ընդունել է ՀՀ ՔԿԾ պետ Արթուր Գոյունյանի գլխավորած պատվիրակությանը


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության՝ քրեակատարողական ծառայության պետ՝ Արթուր Գոյունյանի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, բարձր գնահատելով ստեղծված համագործակցության մակարդակը և, այդ համատեքստում կարևորելով Արցախի Հանրապետության ոստիկանության հետ այսօր ստորագրված հուշագիրը, նախագահ Հարությունյանը նշել է, որ առաջիկայում, ոլորտում սպասվող բարեփոխումների շրջանակում, Արցախի քրեակատարողական վարչությունը՝ կփոխանցվի արդարա-դատության նախարարությանը:

Հանրապետության նախագահի խոսքով՝ գործընթացի սահուն կազմակերպման և քրեակատարողական հիմնարկում պայմանների բարելավման, ազատազրկվածների իրավունքների լիարժեք պաշտպանության գործում, ակնկալվում է նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համապատասխան կառույցների խորհրդատվական աջակցությունը:

Իր հերթին, Արթուր Գոյունյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար, ներկայացրել արցախցի գործընկերների հետ քննարկված օրակարգը և պատրաստակամություն հայտնել՝ գործուն աջակցություն ցուցաբերել հետագա աշխատանքներին: Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page