top of page

Արարատի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է․ Արարատի մարզպետ

Sep 27, 2020
1 min read

Արարատի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է: Այս մասին հայտնել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Հարգելի՛ արարատցիներ, ինչպես հայտնի է, Ադրբեջանը լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի ուղղությամբ, որոնք հետ են մղվում հայկական կողմից: Արարատի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է: Հիմա, առավել քան երբևէ, կարևոր է բոլորիս միասնականությունն ու աչալրջությունը։

Հավաստի տեղեկատվություն ստանալու համար օգտվեք հետևյալ պաշտոնական աղբյուրներից»,- նշել է նա:

 
 
 

Comments


bottom of page