ԱԺ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ
Nov 21, 2020
1 min read

Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ. «Պարո՛ն Սարգսյան, ցավով տեղեկացա Ձեր տիկնոջ անժամանակ մահվան վերաբերյալ։ Տիկին Ռիտան մեծ ավանդ է ունեցել բազմաթիվ հայ մանուկների կյանքերի փրկության, զինհաշմանդամների առողջության վերականգնման գործում, իրականացրել կարևոր սոցիալական ծրագրեր։ Իմ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ, Ձեր ընտանիքի անդամներին և հարազատներին։ Խաղաղություն նրա և բոլոր ննջեցյալների հոգիներին»,- ասված է ցավակցական ուղերձում։




Comments