top of page

Ցավոք, ամբողջ ընտանիքով վարակվել ենք կորոնավիրուսով և ինքնամեկուսացած ենք. Արամ Սարգսյան

Sep 27, 2020
1 min read

Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ընտանիքի հետ վարակվել է կորոնավիրուսով:

«Ցավոք, ամբողջ ընտանիքով վարակվել ենք կորոնավիրուսով և ինքնամեկուսացած ենք՝ հնարավորություն չունենալով առանց մարդկանց առողջությունը վտանգելու տնից դուրս գալ: Ցավում եմ, որ չեմ կարող միանալ ընկերներիս ոչ թե իմ առողջությունը խնայելու, այլ նրանց չվարակելու համար: Նաև ներողություն եմ խնդրում, որ չեմ կարող պատասխանել լրագրողների զանգերին ու հարցերին: Հուսով եմ, որ մեկ շաբաթից կմիանամ ընկերներիս ու կծառայեմ հայրենիքիս՝ ինչով կարող եմ։ Վստահ եմ, որ մեր բանակը ոչ միայն կպաշտպանի մեր սահմանները, այլև արժանի հակահարված կտա ագրեսորին: Հաղթելու ենք»,-գրել է նա:


 
 
 

Comments


bottom of page