Search

Արագածոտնի մարզպետը վարակվել է կորոնավիրուսով․ նա հիվանդանոցային բուժում է ստանում

Սեպտեմբերի 17-ին, որոշակի ախտանշաններ ի հայտ գալուց հետո, հանձնել եմ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեսթ, որի պատասխանը եղել է դրական: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 18-ին, կրկնակի թեսթ եմ հանձնել, որի պատասխանը ևս դրական էր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։

«Հետազոտություններ անցնելուց հետո ինձ մոտ ախտորոշվեց երկկողմանի զարգացող թոքաբորբ՝ առողջական վիճակի որոշակի բարդացումով, և բժիշկների ցուցմանը համաձայն՝ բուժումն անհրաժեշտ է շարունակել բժշկական հսկողության պայմաններում: Սեպտեմբերի 18-ից ստանում եմ հիվանդանոցային բուժում:

Շնորհակալություն եմ հայտնում մերօրյա հերոսներին՝ բժիշկներին, բոլոր բուժաշխատողներին, հիվանդանոցի սպասարկող անձնակազմին, ովքեր իրենց պրոֆեսիոնալ աշխատանքի և մարդկային ջերմ վերաբերմունքի շնորհիվ անում են առավելագույնը, որպեսզի բոլոր հիվանդներն օր առաջ առողջանան:

Տեղեկացնում եմ, որ իմ բացակայության ընթացքում ինձ կփոխարինի մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը: Խնդրում եմ բոլորին առավել լրջորեն պահպանել հակահամաճարակային անվտանգության սահմանված կանոնները, լինել ավելի զգոն և զգույշ:

Բոլորիդ առողջություն եմ մաղթում»,- գրել է նա:

Փաշինյանի հրաժարականի պահանջին այս պահի դրությամբ միացել են Հայաստանի հետևյալ համայնքները

Բահրեյնը թույլ չի տա Պաղեստինի գրավյալ տարածքում արտադրված իսրայելական ապրանքների ներմուծումը

Ռուս խաղաղապահները ապահովել են Հայաստանից շուրջ 32 000 փախստականների վերադարձը Ղարաբաղ

Փարիզում բողոքի ցույցի ժամանակ անկարգություններ են սկսվել

Գերմանացի գործարարները մերժում են ԱՄՆ պատժամիջոցները «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ

Ռուստամ Մուրադովը հանդիպել է մեր որոշ ռազմագերիների հետ և նրանց անուն-ազգանունները տրամադրել մեզ

Ինքը ձախողել է, չի կարողացել. Իշխան Սաղաթելյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: