top of page

Առաջարկում եմ մեր հայրենակիցներին միանալ այս հարցապնդումներին. Արա Զոհրաբյան

Jan 3, 2021
1 min read

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում եմ անհապաղ հրապարակել 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթում չնկարագրված Ադրբեջանի հետ ձեռք բերված գրավոր և բանավոր բոլոր պայմանավորվածությունները:

Միաժամանակ պահանջում եմ տալ հետևյալ հարցերի պատասխանները․

1․ Ալիևի հետ Նիկոլ Փաշինյանն անձա՞մբ է հաղորդակցվում, թե՞՝ միջնորդավորված,

2․ Արդյո՞ք Սյունիքի մարզում տեղի ունեցած ցավոտ և միակողմանի զիջումները սպասվում են Հայաստանի Հանրապետության մյուս մարզերում, մասնավորապես, Արարատի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում,

3․ Ե՞րբ են մեր ռազմագերիներին վերադարձնելու:

Հ.Գ. Առաջարկում եմ մեր հայրենակիցներին միանալ այս հարցապնդումներին»:

 
 
 

Comments


bottom of page