Search

Աննա Հակոբյանը մասնակցել է Վանաձոր գետի ափամերձ հանգստյան գոտու մաքրման աշխատանքներին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի և բազմաթիվ կամավորների հետ «Իմ քայլը» հիմնադրամի «Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» ծրագրի շրջանակում Վանաձոր գետի ափամերձ հանգստյան գոտում այսօր մասնակցել է մաքրապատման աշխատանքներին։

«Մի քանի ժամվա ընթացքում մաքրել ենք Վանաձոր գետի «աղբախեղդ» եղած 1,5 կմ ափամերձ տարածքը՝ բնությանը վերադարձնելով իր իրական տեսքն ու հմայքը: Մաքրապատման աշխատանքների արդյունքում հավաքվել է 450 պարկ աղբ, որից 200 պարկ տեսակավորված աղբը (պլաստիկ թափոն) ուղարկվել է վերամշակման, իսկ մնացած աղբը տեղափոխվել է աղբավայր»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Աննա Հակոբյանը։ Նա նաև նշել է, որ «Իմ քայլը» հիմնադրամի կարևորագույն ուղղություններից է «Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» ծրագիրը, որի նպատակն է մեկանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակները փոխարինել բազմակի օգտագործման տոպրակներով՝ հասարակության շրջանում իրականացնելով վարքագծային փոփոխություններ, որը կհանգեցնի պլաստիկի սպառման մշակույթի փոփոխությանը:

Ծրագիրը ֆինանսավորում են «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը, ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագիրը և ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակը:


ՌԴ ԱԻՆ լրացուցիչ խմբավորում է ժամանել Ստեփանակերտ

Գնել Սանոսյանը հայտարարություն է տարածել

Ընթանում է ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալի ասուլիսը. ՈՒՂԻՂ

Սոթքի հատվածում «դարպասների խնդիրը» իրականում խորը բացասական խորհուրդ ունի. Վարդան Ոսկանյան

Ես ոչ մի ակնկալիք չունեմ իրենից. Մարուքյան

Իշխանությունը 2,5 տարի ՀՀ-ն պահում է գետտոյի մեջ․ Գեղամ Մանուկյան

Շահումյանի շրջանի 2 գյուղ կմնան Արցախի կազմում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: